Եթե ճնշում եք զգում, մնացեք տանը. Մոուրինյուն կոչով դիմել է ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին

27.11.2018, 16:37
Եթե ճնշում եք զգում, մնացեք տանը. Մոուրինյուն կոչով դիմել է ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին:
Եթե ճնշում եք զգում, մնացեք տանը. Մոուրինյուն կոչով դիմել է ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ իր ֆուտբոլիստները չպետք է ճնշում զգան սեփական հարկի տակ խաղալիս:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Յանգ Բոյզի» հետ հանդիպումից առաջ Մոուրինյուն հայտարարել է՝ ովքեր ճնշում են զգում, թող մնան տանը, գրում է armpsort–ը` հղում անելով Independent–ին։

Загружается новость ... "Лево"

«Եթե դուք ճնշում եք զգում սեփական մարզադաշտում խաղալիս, խորհուրդ եմ տալիս մնալ տանը: Նստեք ձեր տանը և հեռուստացույցով ֆուտբոլ դիտեք: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ճնշում զգալ, երբ խաղում ես սեփական երկրպագուների առաջ, ովքեր աջակցում են քեզ: Ես երբեք խնդիրներ չեմ ունենում տնային հանդիպումների ժամանակ», – նշել է Մոուրինյուն։

Նրա խոսքով, շատերը կարծում են, թե ինքը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին կոչ էանում զգուշավոր խաղալ, սակայն դա այդպես չէ:

«Ես ցանկանում եմ, որ մենք միշտ ագրեսիվ սկսենք հանդիպումները: Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները հենց մեկնարկից գեղեցիկ և արդյունավետ խաղ ցուցադրեն, ոչ թե գոլ բաց թողնեն և փորձեն փրկվել», – հայտարարել է Մոուրինյուն։–0–