«Մոնակոյի» խնդրանքը մերժվել է. «Բորուսիայի» հետ խաղը կկայանա այսօր
12.04.2017,
15:46
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» և «Մոնակոյի» միջև խաղը չի տեղափոխվի ապրիլի 15-ին։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» և «Մոնակոյի» միջև խաղը չի տեղափոխվի ապրիլի 15-ին, հաղորդում է armsport–ը։
Ավելի վաղ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները դիմել էին ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով ապրիլի 12-ի փոխարեն խաղն անցկացնել շաբաթ օրը` ապրիլի 15–ին։
Դորտմունդի «Բորուսիայի» և «Մոնակոյի» միջև խաղը պետք է տեղի ունենար ապրիլի 11-ին, բայց դորտմունդյան ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթունների պատճառով խաղը տեղափոխվել էր ապրիլի 12-ին:
Загружается новость ...
"Право"
Նախօրեին երեկոյան Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտակայքում երեք պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով ձեռքի կոտրվածք է ստացել իսպանացի պաշտան Մարկ Բարտրան, իսկ ոստիկանության սպան ակուստիկ վնասվածք է ստացել: Պայթյունի վայրում գրառում է հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ այն գրել են չարագործները։ Նշվում է, որ գրառման մեջ պայթյունի համար 0պատասխանատվություն ստանձնողների խոստովանությունն է: –0–

