«Ինտերն» այլընտրանք է գտել Հենրիխ Մխիթարյանին
09.01.2018,
19:49
«Ինտերը» բացի Հենրիխ Մխիթարյանին վարձակալելուց, դիտարկում է նաև այլ տարբերակներ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ինտերը», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել միջին գիծը, բացի ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վարձակալելուց, այլ տարբերակներ ևս դիտարկում է, եթե Մխիթարյանի տրանսֆերը չկայանա, գրում է armsport-ը` հղում անելով «La Gazzetta dello Sport»-ին։
Загружается новость ... "Лево"
Իտալական թիմը որպես այլընտրանքային տարբերակ դիտարկում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային։
Այդուհանդերձ, պարբերականը նշում է, որ երկու ֆուտբոլիստներին «Ինտերը» չի կարողանա ձեռք բերել, քանի որ նրանք Եվրամիության անդամ չեն, իսկ «Ինտերի» կազմում միայն մեկ տեղ է մնացել ոչ Եվրամիության կազմում ընդգրկված ֆուտբոլիստի համար:–0–