Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակում է

05.07.2017, 14:20
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակը:
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակում է

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակը:

Դրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական ակումբ Դորտմունդի «Բորուսիայից», հաղորդում է armsport–ը։

Եվ այսպես.

Ֆաբիո Կոենտրաու` 25.5 միլիոն ֆունտ. «Բենֆիկայից» «Ռեալ», 2011թ.

Սեսկ Ֆաբրեգաս` 27 միլիոն ֆունտ, «Բարսելոնայից» «Չելսի», 2014թ.

Հենրիխ Մխիթարյան` 30 միլիոն ֆունտ, «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2016թ.

Վիլիան` 30 միլիոն ֆունտ, «Անժիից» «Չելսի», 2013թ.

Էրիկ Բայի` 30 միլիոն ֆունտ, «Վիլյառեալից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2016թ.

Загружается новость ... "Лево"

Լուկա Մոդրիչ` 30 միլիոն ֆունտ, «Տոտենհեմից» «Ռեալ», 2012թ.

Անդրեյ Շևչենկո` 30 միլիոն ֆունտ, «Միլանից» «Չելսի», 2006թ.

Վիկտոր Լինդելոֆ` 30.7 միլիոն ֆունտ, «Բենֆիկայից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2017թ.

Դիեգո Կոստա` 32 միլիոն ֆունտ, «Աթլետիկոյից» «Չելսի», 2014թ.

Պոլ Պոգբա` 89 միլիոն ֆունտ, «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2016թ.