Հայաստանի հավաքականը ջախջախել է սալվադորցիներին Լոս Անջելեսում կայացած ընկերական հանդիպման ժամանակ
11:21
02 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախել է սալվադորցիներին Լոս Անջելեսի StubHub Center մարզադաշտում կայացած ընկերական հանդիպման ժամանակ։
Խաղի երկրորդ րոպեին սալվադորցիների կողմից գրանցվել է ավտոգոլ։ Չորս րոպե հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կրկնապատկել է հաշիվը։ 69–րդ րոպեին երրորդ գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, իսկ 75–րդ րոպեին Գեղամ Կադիմյանը դարձել է չորրորդ գոլի հեղինակ։
Հայաստանի հավաքականը մայիսի 29–ին նույն մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ 7։1 հաշվով ջախջախել է Գվատեմալայի հավաքականին` պատմության ընթացքում արձանագրելով ամենախոշոր հաղթանակը։ –0–
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում