Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
25.07.2017,
19:46
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Արոնյանն ուղեգիր ստացել է բարձր վարկանիշի շնորհիվ, իսկ Հովհաննիսյանն ու Մելքումյանը` 2016 և 2017 թթ. Եվրոպայի առաջնության արդյունքների համար, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը` հղում անելով Շախմատի միջազգային ֆեդերացիային։
Մրցաշարը կընթանա սեպտեմբերի 2-ից 27-ը Թբիլիսիում: Եզրափակչի մասնակիցներն իրավունք կստանան հանդես գալ հավակնորդների առաջիկա մրցաշարում:–0–

