ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Դերասան Վալենտին Գաֆտը հիվանդանոցում է,
РБК–ին չորեքշաբթի հայտնել է նրա կինը` Օլգա Օստրոումովան։
«Այո, Վալոնտինը հիվանդանոցում է բավարար վիճակում։ Ժպտում է նույնիսկ։ Նրա շուրջ բոլորը պարում են, երգում, բոլորը շատ ուշադիր են»,– ասել է Օստրոումովան։ Նա միաժամանակ հրաժարվել է հաստատել կամ հերքել այն լուրերը, թեռ Գաֆտը կաթված է տարել։
Ավելի վաղ РЕН ТВ–ն հայտնել էր, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Գաֆտը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկն ինսուլտ ախտորոշմամբ։ Նշվում է, որ դերասանին նախ տարել են վերակենդանացման բաժանմունք, իսկ այնուհետև, երբ վիճակը կայունացել է, տեղափոխել են նյարդաբանական բաժանմունք։
Գաֆտը ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 2–ին Մոսկվայում։ 1969 թվականից «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան է։ Նկարահանվել է «Ավտոտնակ», «Խոստմունքի երկինք», «Աղքատ գուսարի համար միջնորդեք...», «Վարպետը և Մարգարիտան» և այլ ֆիլմերում։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ է։ -0-