The Telegraph-ը համեմատել է Իվետա Մուկուչյանին Քիմ Քարդաշյանի հետ երգչուհու բեմական հագուստի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանական The Telegraph պարբերականը համեմատել է երգչուհի Իվետա Մուկուչյանին ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ մայիսի 10–ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ 2016»–ի կիսաեզրափակչում հայ երգչուհու բեմական անկեղծ հագուստի պատճառով։
«Հայաստանը եզրափակիչ փուլ է անցել գլամուրային երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի շնորհիվ, ով բեմ է դուրս եկել չափազանց մինիմալիստական հագուստով», - ասվում է հոդվածի մեջ:
Իվետա Մուկուչյանը խոստացել է լավագույնս ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլի» եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>
Բեմական հագուստի թեման հայտնվել է նաև Ավստրալիայի SBS ազգային հեռուստացանցի ուշադրության կենտրոնում, որի կայքում հրապարակվել է հոդված` երեք գեղեցկուհիներ Իվետա Մուկուչյանի, Մալթան ներկայացնող Իրա Լոսկոյի և Ադրբեջանը ներկայացնող Սամրայի զգեստների նմանության մասին:
Արցախի դրոշն Իվետա Մուկուչյանի ձեռքին կարող է թանկ արժենալ Հայաստանի համար>>
«Չնայած այս ամենին, երեքն էլ անցել են եզրափակիչ, որը տեղի կունենա շաբաթ օրը: Այդ օրը Սամրան ելույթ կունենա ոսկեգույն կոմբինիզոնով, Իվետան` գրավիչ, եթերային, ցանցանման բոդիով և Իրա Լոսկոն` շքեղ պարային համարով», - նշել են հրապարակման հեղինակները:
Մայիսի 10–ին Իվետա Մուկուչյանը դուրս եկավ «Եվրատեսիլի» եզրափակիչ։
Հայաստանի հետ եզրափակիչ դուրս եկան Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի և Մալթայի ներկայացուցիչները։
Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։-0-