Մահացել է Ղրիմի վարչապետը

17.08.2011, 15:34
Մահացել է Ղրիմի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղրիմի նախարարների խորհրդի նախագահ Վասիլի Ջարտին մահացել է երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Յալթայի «Գիլիցինիա» հանգստյան տանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ջարտիի մամուլի քարտուղար Վիոլետա Լիսինան:

«Չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 10-ին Սիմֆերոպոլի Ալեքսանդր Նևսկու տաճարում տեղի  կունենա հոգեհանգստի արարողությունը», - ասել է նա:

Հուլիսի վերջին Ուկրաինայի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Ղրիմի վարչապետը վիրահատվել է Մոսկվայում, քանի որ թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել, և նրա վիճակը նորմալ է:

Ջարտին գլխավորել է Ղրիմի նախարարների խորհուրդը 2010 թ.-ի մարտին: Նա ղեկավարել է նաև Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության Ղրիմի ստորաբաժանումը:-0-