Սամվել Կարապետյանը և Դանիլ Խաչատուրովը ներառվել են ԱՄՆ-ի «Կրեմլի ցուցակում»
30.01.2018,
15:21
Հայազգի ռուս գործարարներ Սամվել Կարապետյանը ու Դանիլ Խաչատուրովը ներառվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության «կրեմլյան զեկույցում»:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հայազգի ռուսաստանցի գործարարներ Սամվել Կարապետյանը ու Դանիլ Խաչատուրովը ներառվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության «կրեմլյան զեկույցում»:
Գերատեսչությունը Կոնգրեսին է ներկայացրել այսպես կոչվող «կրեմլյան զեկույցը»` ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների ցուցակ, ովքեր մոտ են Ռուսաստանի ղեկավարությանը: Սա այն մարդկանց ցուցակն է, որոնց վրա, ամենայն հավանականությամբ, տարածվում են ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, Ամերիկայի ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ «կրեմլյան ցուցակում» ներառված անձանց վրա ԱՄՆ-ում չեն տարածվում որևէ սահմանափակումներ ու արգելքներ: Ցուցակում ներառված անձանց դեմ ոչ մի պատժամիջոցներ չեն կիրառվում, գործարքները նրանց հետ ոչնչով չեն սպառնում ամերիկացիներին, եթե միայն սահմանափակող միջոցները չեն կիրառվել ավելի վաղ:
«Կրեմլյան ցուցակում» ներառվել է 210 մարդ` գործող իշխանությունը ներկայացնող 114 մարդ ու 96 ռուսաստանցի մեծահարուստ գործարարներ (օլիգարխներ)։
Գործարարներ Սամվել Կարապետյանը ու Դանիլ Խաչատուրովը ներառվել են զեկույցի «օլիգարխներ» բաժնում։ Ինչպես նշվում է փաստաթղթում, «օլիգարխների» բաժնում են ընգրկվել այն մարդիկ, որոնց կարողությունը կազմում է 1 մլրդ դոլար և ավելին:
Ըստ ռուսական Forbes-ի, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, ում կարողությունը կազմում է 3,4 մլրդ դոլար, 32-րդ տեղն է զբաղեցնում «Ռուսաստանի 200 ամեհարուստ գործարարներ-2017» վարկանիշում, իսկ «Ռոսգոսստրախ» խմբի նախկին սեփականատերը 2 մլրդ դոլարով զբաղեցնում է նույն ցուցակի 48-րդ տեղը:
«Օլիգարխներ» բաժին են ներառվել նաև Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր ու ղեկավար Եվգենի Կասպերսկին և այլն:
Ինչպես հայտնում է Forbes-ը, զեկույցում ներառված են ՌԴ նախագահի աշխատակազմի գրեթե բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչները, ընդհուպ մինչև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես նաև Ռուսաստանի պետական մարմինների ղեկավարներ: -0-

Загружается новость ...
"Право"