Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք, մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա․ Թաթոյան (ՎԻԴԵՈ)

12.05.2020, 14:33
Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք, մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա․ Թաթոյան. ՎԻԴԵՈ
Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք, մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա․ Թաթոյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երեքշաբթի Ազգային ժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

«Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվե՛ք, մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձե՛ք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ պաշտպանին»,- ասաց նա։

Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հակոբյանը նշել էր, որ պաշտպանի գործունեության երկակի ստանդարտներ է նկատում և զեկույցը գնահատում է անբավարար:

Արման Թաթոյանը շեշտեց, որ կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները։

«Ավելին, Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես Ձեզ հետ քննարկելու բան չունեմ»,-ասաց Թաթոյանը:

Ինչ վերաբերում է պատգամավորի դիտարկմանը, որ կանանց իրավունքների մասին «երկու տողով» է պաշտպանը խոսել, Արման Թաթոյանը նշեցեց, որ կանանց իրավունքներին հսկայական բաժին է նվիրված՝ 597- 638 էջերը, ավելին Զինված ուժերում կանանց պաշտպանությանը, նույնպես, կա նվիրված բաժին:-0-