Նոր դիետան կօգնի հաղթահարել դիաբետը

27.07.2019, 21:15
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները մշակել են բուսական դիետա
Նոր դիետան կօգնի հաղթահարել դիաբետը
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները մշակել են բուսական դիետա, որն օգնում է դիաբետի դեմ պայքարում, հայտնում է Медик-форум պորտալը:

Դիետայի կազմում միայն բուսական մթերքներ են: Բժիշկների կարծիքով, այն ընդունակ է նվազեցնել երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման հավանականությունը:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բուսական նոր դիետան զգալիորեն նվազեցնում է դիաբետի հավանական առաջացումը 23 տոկոսով: Դրա հիմքում ամբողջահատիկ մթերքներ են, ընդեցեն, մրգեր, բանջարեղեն և ընկուզեղեն:

Նախկինում նույն մասնագետները մշակել են մեկ ուրիշ դիետա, որի հիմքում սպիտակ ալյուրն էր, շաքարը և մշակված բաղադրիչներ: Այն ոչ արդյունավետ էր:

«Շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու համար պետք է դիետա, որը բացառում է կենդանական ծագման մթերքի օգտագործում»,- պատմում են նրանք:

Նրանց խոսքով, դա կօգնի պակասեցնել ավելորդ քաշը և կպաշտպանի նաև այլ տկարություններից: -0-