ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեքսիկայում 117–ամյա կինը մահացել է ծննդյան վկայական ստանալուց մի քանի ժամ անց, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Associated Press–ին։
Տրինիդադ Ալվարես Լիրան (Trinidad Alvarez Lira) երկար տարիներ սպասել է այդ փաստաթղթին, որ իրեն բաժին հասնող բոլոր պետական արտոնությունների և պատկառելի տարիքի հետ կապված վճարումների իրավունք ունենա։
Հինգշաբթի` հունիսի 30–ին, Մեխիկոյի սոցիալական զարգացման դեպարտամենտը հայտնել է, որ 1898 թվականին ծնված այդ կնոջը վերջապես վկայական է տրվել։ Սակայն դրանից հետո նա մահացել է սրտի տագնապից։
Այս տարվա մայիսին Նյու Յորքում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը` Սյուզաննա Մուշաթ Ջոնսը 116 տարեկան հասակում։ Այժմ ամենատարեց է համարվում իտալուհի Էմմա Մորանոն, ով համարվում է ներկայում 19–րդ դարում ծնված միակ մարդը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում