Կարմիր գինու ևս մեկ կարևոր օգտակար հատկությունը

31.08.2019, 16:59
Գիտնականներն արդեն վաղուց գիտեն մարդու օրգանիզմի վրա կարմիր գինու դրական ազդեցության մասին:
Կարմիր գինու ևս մեկ կարևոր օգտակար հատկությունը
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականներն արդեն վաղուց գիտեն մարդու օրգանիզմի վրա կարմիր գինու դրական ազդեցության մասին: Բացառություն չէ նաև սիրտ-անոթային համակարգը: Այս մասին հոդվածը հրապարակվել է Gastroenterology ամսագրում, հայտնում է naked-science.ru-ն:

Հերթական հետազոտությունը ցույց է տալիս, որ կարմիր գինու չափավոր օգտագործումը (մոտ երկու շաբաթը մեկ անգամ) նպաստում է աղիքային միկրոֆլորայի առողջացմանը: Դա մասամբ բացատրում է առողջության վրա այդ խմիչքի բարերար ազդեցությունն ընդհանուր առմամբ:

Գիտնականների կարծիքով, դա պոլիֆենոլների պատճառով է: Պոլիֆենոլները բարդ նյութեր են, որոնք պարունակվում են մրգերում, բանջարեղենում և խոտաբույսերում և սննդարար միջավայր են աղիներում ապրող լավ միկրոօրգանիզմների կենսագործունեության համար:
Միաժամանակ գիտնականները զգուշացնում են, որ պետք չէ չարաշահել, այլ պարզապես գինին նախընտրելի է այլ ալկոհոլային խմիչքների թվում:

Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել են, որ գինու պոլիֆենոլում պարունակվող ռեսվերատրոլը կարող է դրական ազդել հոգեկան առողջության վրա` նվազեցնելով տագնապի զգացումն ու դեպրեսիան: -0-