Ի՞նչ կարող են պատմել գլխացավերը
01.09.2019,
17:55
Հավանաբար, չկա այդպիսի մարդ, ով գլխացավ ունեցած չլինի:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հավանաբար, չկա այդպիսի մարդ, ով գլխացավ ունեցած չլինի: Դրանք կարող են լինել ցանկացած տեսակի ցավեր: Եվ ավելի հաճախակի են դարձել գլխացավի գանգատներով բժիշկի դիմելու դեպքերը: Այս մասին գրում է medikforum-ը:
Այսօր գլխացավով ավելի հաճախ մասնագետի են դիմում երիտասարդ մարդիկ կամ փոքր երեխաները: Եթե երիտասարդների մոտ դեռ կարելի է փնտրել պատճառներ, ապա փոքրերի մոտ ախտորոշում կատարելը կամ շատ դժվար է, կամ գրեթե անհնար:
Ընդհանրապես, գլխուղեղը չի կարող ցավել, իսկ մարդու բոլոր ցավային զգացողությունները արձագանքիչներից կամ ցավային գրգռիչներից են: Բացի այդ, ցավ կարող են առաջացնել նաև գանգի նյարդերը, պարանոցային նյարդային վերջույթները կամ պարանոցի մկանները:
Բոլոր դեպքերում պետք է ժամանակին դիմել բժիշկի, քանի որ մասնագետներն ասում են, որ գլխացավը կարող է լինել լուրջ հիվանդությունների ախտանիշ, ինչն անհապաղ միջամտություն է պահանջում: -0-