Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում

13.12.2017, 16:42
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։ Ամանորի տոնակատարությունների նախաշեմին բազմաթիվ տանտիրուհիներ սկսում են մտածել, թե ինչ օրիգինալ կերակրատեսակներով կարելի է զարմացնել հյուրերին այս անգամ։

Ինչպես հայտնի է, 2018 թվականի Դեղին հողե շան տարի է։ Նկատի ունեցեք, որ շունն ուրախություն և համեղ ուտելիք է սիրում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողին է ներկայացնում այն կերակրատեսակները և նախուտեստները, որոնք կարող են զարդարել այս տարի ձեր տոնական սեղանը։

Հիշեք, որ 2018 թվականի տոնական սեղանի հիմնական կերակրատեսակների գլխավոր մթերքը միսն է։ Դա կարող է լինել տավարի, խոզի, ոչխարի միս կամ թռչնամիս։

Մսային կերակրատեսակները նույնպես կարելի է տարբեր կերպ պատրաստել` խորովել, տապակել, շոգեխաշել։

Բացի այդ, անպայման մսով աղցաններ կամ խոզապուխտով, երշիկով և այլն։

Ցանկացած սեղանի գլխավոր նախուտեստը մսի տեսականին է։ Այս անգամ փորձեք տարբեր ապուխտներ դնել` սալյամի, խոզապուխտ, խամոն, բաստուրմա, հավի ապխտած կրծքամիս։

Загружается новость ... "Право"

Շանը որպես ընտանի կենդանու հետաքրքիր են բնական մթերքներից պատրաստված առավելագույնս պարզ կերակրատեսակներ։ Տոնական սեղանի պարտադիր բաղադրիչը կանաչին և բանջարեղենն է։ Որպես նախուտեստ կարելի է պատրաստել տարբեր կանապեներ մսով և բանջարեղենով։

Հողե շունն անտարբեր է չէ նաև քաղցրի նկատմամբ։ Նրան հատկապես դուր կգա գեղեցիկ զարդարված տորթը։

Հիշեք, որ հողե Շունը բարեհաճ է հողի վրա կամ հողի մեջ աճեցրած մթերքների, օրինակ, կարտոֆիլի, գազարի և բազուկի նկատմամբ։ -0-