Հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած 3 ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա

01.08.2020, 19:50
Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն
Հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած 3 ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո»,- գրել է նա։
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդ Գևորգ Բ-ն, նրա կինը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վերոնիկա Ս-ն և նրանց 3 ամսական երեխան՝ Ադելինա Բ-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժկական կենտրոն։ Մայրը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ երեխային նշված բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։