Ողբերգական ավտովթար Կոտայքում․ 26-ամյա կինը մահացել է, ամուսինը և 3 ամսական երեխան գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Բ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
Դեպքի վայրի զննության ընթացքում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Վերոնիկա Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է, իսկ երեխային նշված բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպավող հատուկ տարածք։ Նշվում է նաև, որ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ փրկարարները 1.5 ժամից ավելի սպասել են, մինչ էլցանցի ներկայացուցիչները ժամանել են, որպեսզի կատարեն հոսանքազրկում, որ փրկարարները կարողանան այն հռացնել վթարի վայրից։
Ըստ տեղեկության՝ մահացածը վարորդի կինն էր, իսկ երեխան՝ նրանց դուստրը։-0-