425.47
4.32
402.26
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են միայնակ ճամփորդող կանանց համար ամենաանվտանգ 10 երկրները

16:45
09 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Միայնակ ճանապարհորդող կանանց համար հինգ ամենաանվտանգ երկրներն են` Ռուսաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան և Գերմանիան, հայտնում է Aviasales-ը, գրում է mosday.ru-ն:

Ծառայության փորձագետները հարցում են անցկացրել 35 հազար աղջիկների շրջանում և հայտնաբերել, որ նրանցից կեսը կյանքում գոնե մեկ անգամ միայնակ է ճամփորդել:

Փորձագետները պարզել են նաև, թե որ երկրներում են միայնակ ճանապարհորդուհիներն իրենց առավել անվտանգ զգացել և խորհուրդ կտային մեկնել ուրիշներին:

Հարցվածներից շատերը նշել են ռուսական Սոչի և Սիմֆերոպոլ հանգստավայրերը, ինչպես նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: Նման ընտրությունը նրանք բացատրում են նրանով, որ վախենում են լեզվական արգելքներից, այդ իսկ պատճառով չեն գնում Եվրոպա:

Санкт-Петербург

Երկրորդ հորիզոնականում է Թուրքիան: Հարցմանը մասնակցող աղջիկները նշել են, որ մի քանի անգամ ինքնուրույն այցելել են Անթալիա և գոհ մնացել նրա պատմական մասից: Նրանցից ոչ մեկ չի բողոքել ճանապարհոդության ժամանակ խնդիրներ ունենալուց:

Турция, Анкара

Առաջին հինգյակում ներառվել են նաև Իտալիան (Միլան, Հռոմ, Վենետիկ), Իսպանիան (Մադրիդ և Բարսելոնա) և Գերմանիան (Բեռլին և Մյունխեն):

Мюнхен

6-րդ հորիզոնականում է Վրաստանը, ուր, ինչպես նշել են ճանապարհորդուհիները, հեշտ է տոմս առնել վերջին պահին, պետք չէ նաև մուտքի վիզա:

Тбилиси

7-րդ տեղում Կիպրոսն է, որտեղ ռուս զբոսաշրջիկների համար գործում է դյուրացված վիզայի ռեժիմ. այն ձևակերպվում է մեկ օրում և անվճար:

Кипр

8-րդ տեղում է Բրազիլիան. աղջիկներին չեն վախեցնում ֆավելների մասին պատմությունները: Շատերը գնում են այնտեղ կառնավալները դիտելու համար:

Бразилия, карнавал

Նախավերջին տեղը զբաղեցնում է Ճապոնիան: Դա «բավականին հանգիստ երկիր է միայնակ ճանապարհորդող աղջիկների համար», - նշել է զբոսաշրջիկներից մեկը:

Токио, Япония

Վերջին՝ 10-րդ հորիզոնականում է Ֆինլանդիան:

Хельсинки, Финляндия

Նրանք նշել են նաև, թե ինչու են նախընտրում միայնակ ճանապարհորդել: Պարզվել է, որ դա տնտեսելու լավ միջոց է, քանի որ տոմսերը հնարավոր է գնել այն օրերին, երբ ուրիշներին հարմար չէ: Բացի այդ, ընկերները և բարեկամները կարող են այլ պատկերացում ունենալ հանգստի մասին, այդ իսկ պատճառով ավելի լավ է ճանապարհորդել միայնակ, որպեսզի երկար մնալ թանգարաններում և գնալ տարբել էքսկուրսիաների: Ինչպես նաև լավ իմանալ քաղաքի շունչը և ինքնուրույն զգալ այն:-0-





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը