Հայտնի է սուրճի օգտակար չափաբաժինը

13.04.2019, 18:53
Պարզվել է սուրճի օգտակար չափաբաժինը։
Հայտնի է սուրճի օգտակար չափաբաժինը
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ օրական վեց բաժակ սուրճը կարող է նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում:

Загружается новость ... "Лево"

Գիտնականները 2006-2016 թ.-ներին վերլուծել են 38-73 տարեկան գրեթե 500 հազար բրիտանացիների առողջության մասին տվյալները: Նրանցից հետաքրքրվել են նաև` խմում են նրանք սուրճ, թե ոչ, և եթե խմում են, ապա ինչ հաճախականությամբ: Արդյունքում հայտնաբերվել է, որ սուրճի սիրահարների շրջանում նկատվում է վաղաժամ մահվան վտանգի նվազում: Ընդ որում, նշանակություն չունի, թե ինչ սուրճ է օգտագուրծվում:

Այն մարդկանց շրջանում, ովքեր ամեն օր օգտագործում են մինչև 8 գավաթ սուրճ նկատվում է մահվան վտանգի մինչև 14 տոկոսի նվազում: Օրական մինչև 6 գավաթ սուրճ օգտագործողների շրջանում այդ վտանգը նվազում է մինչև 16 տոկոս: Հետոզատության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ սուրճը պետք է ներառվի օգտակար մթերքների ցանկում:-0-