Հայաստանն AdMe.ru–ի կազմած ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունների հնգյակում է
03.11.2015,
19:15
AdMe.ru–ն ներկայացրել է հինգ ուղղություններ, որոնց նկատմամբ արժե ուշադիր լինել, քանի որ դրանք գրավիչ են իրենց բնությամբ և ոչ միայն։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. AdMe.ru–ն ներկայացրել է հինգ ուղղություններ, որոնց նկատմամբ արժե ուշադիր լինել, քանի որ այդ երկրները գրավիչ են ոչ միայն իրենց բնությամբ և ծառայություններով, այլ նաև բավականին հարմար են գրպանին։
Հայաստանն այդ հեղինակավոր հնգյակի երկրորդ տեղում է և առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հունաստանը, Լատվիան և Ֆինլանդիան։
The Independent. Հայաստանում անվտանգ է զբոսնել նույնիսկ գիշերը>>

Վարկանիշի հեղինակները, մասնավորապես, նշում են, որ Հայաստանի փոքր լինելը չպետք է մոլորության տանի, քանի որ դա աշխարհի հնագույն պետություններից է ճարտարապետական և մշակութային հուշարձանների տպավորիչ առատությամբ։
Սովորաբար, ողջ շքեղությունն ամենադժվար հասանելի վայրերում է` կիրճերում և ժայռեռի վրա, լեռնալանջերին և ջրի մոտ։

Հոդվածի հեղինակի կարծիքով, Հայաստանի մայրաքաղաքում` արևոտ Երևանում, որը Հռոմից մեծ է 29 տարով, արժե անցկացնել առնվազն երեք օր։
Ի դեպ, Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների ցանկում>>

Հայաստանում արժե նաև տեսնել 1700 տարվա պատմություն ունեցող հնագույն վանքերի և ամրոցների ավերակներ, ընկղմվել Սևանա լճի թափանցիկ քաղցրահամ ջրի մեջ և հանքային ջուր համտեսել Ջերմուկի բուժիչ աղբյուրներից։
Միաժամանակ հատուկ ընդգծվում է, որ Հայաստան այցելելու համար մուտքի արտոնագիր չի պահանջվում, դրան փոխարինում է արտասահմանյան անձնագրում դրվող կնիքը։ Երկրի տարածքում գտնվելու առավելագույն ժամկետը` ոչ ավելին, քան 180 օր կես տարվա ընթացքում։ -0-