ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաանվտանգ գիշերային զբոսանքների երկրների տասնյակում` The Independent հեղինակավոր պարբերականի վարկածով։
Ըստ հարցման, որի ընթացքում մասնակիցները պետք է պատասխանեին «Արդյո՞ք, դուք անվտանգ եք զգում ձեզ` գիշերը զբոսնելով այն քաղաքով կամ վայրով, որտեղ ապրում եք» հարցին, որոշվել են գիշերային զբոսանքների համար ամենաանվտանգ և ամենավտանգավոր երկրները։
Ամենաանվտանգ երկրների տասնյակում են` Սինգապուրը, Հոնկոնգը և Նորվեգիան։ Իններորդ տեղը զբաղեցրած Հայաստանից առաջ են անցել նաև Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան և Տաջիկստանը։ Տասնյակը եզրափակել է Ավստրիան։
Ամենավտանգավոր երկրներն են` Վենեսուելան, Գաբոնը և Կոնգոն։
Հարցմանը մասնակցել է 142 հազար մարդ 141 երկրներից։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում