Գիտնականները պարզել են տարբեր ոգելից խմիչքներից առաջացած էմոցիաները
26.11.2017,
15:20
Մասնագետները հայտնաբերել են, թե ինչպիսի էմոցիաներ են մարդկանց մոտ առաջացնում ալկոհոլային խմիչքների որոշակի տեսակները։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Ուելսի առողջապահություն» կազմակերպության մասնագետները հայտնաբերել են, թե ինչպիսի էմոցիաներ են մարդկանց մոտ առաջացնում ալկոհոլային խմիչքների որոշակի տեսակները։
Ինչպես հայտնում է gazeta.ru–ն, արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում։ Գիտնականները վերլուծել են 21 երկրներից 18–31 տարիքային խմբի 30 հազար մարդու պատասխանները: Նրանք նշել են, թե ինչպես են իրենց զգում ալկոհոլային խմիչքների որոշակի տեսակներ օգտագործելուց հետո։
Հարցման մասնակիցների 53%–ը հայտնել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո իրենք իրենց թուլացած են զգում։ Մասնակիցների 50%-ը թուլացումը կապել է գարեջրի հետ։ Ինչպես հայտնի է դարձել, թունդ խմիչքներն ավելի հազվադեպ են հանգեցրել նման զգացողությանը` մասնակիցների միայն 20% է նշել, որ ջինը, օղին կամ վիսկին թուլացած և հանգիստ վիճակ են առաջացնում իրենց մոտ։
Ագրեսիայի հակման մասին հայտնել է մասնակիցների մեկ երրորդը, ընդ որում` ավելի հաճախ նման վիճակ նկատվում է տղամարդկանց մոտ։ Ալկոհոլային կախվածություն ունեցող տղամարդիկ վեց անգամ ավելի հաճախ են ագրեսիա զգացել։ Ընդ որում` կարմիր գինին ագրեսիա է առաջացրել հարցման մասնակիցների միայն 2,5 տոկոսի մոտ։
Հեղինակները հույս են հայտնում, որ ստացած տվյալները հնարավոր կլինի օգտագործել առողջապահական պրակտիկայում` ալկոհոլի օգտագործման մոդելների վերանայման և ալկոհոլային կախվածության դեմ պայքարելու համար։ –0–

Загружается новость ... "Лево"