Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում

18.05.2019, 19:31
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում։  
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շաբաթական առնվանզ երկու բուռ ընկույզի օգտագործումը գրեթե քառորդ չափով նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին գրում է life.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։

 Գիտնականները հետազոտել են ավելի քան 200 հազար մարդու և պարզել, որ նուշ, պնդուկ, պիստակ կամ անգամ արախիս օգտագործած մարդիկ ավելի քիչ են հակված սրտի և գլխուղեղի կաթվածի։ 

Գիտնականները նաև նշում են, որ շաբաթվա ընթացքում մի բուռ ընկույզի օգտագործումն ավելացնում է սիրտ–անոթային հիվանդություններից խուսափելու հավանականությունը։ Նրանք նշում են, որ ընկույզը պարունակում է հակաօքսիդանտներ, սպիտակուցներ և այլ սննդարար նյութեր։ Այն նաև նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների և դիաբետի ռիսկը։–0–