«Ես սովորեցի ներել աններելին». Շերոն Սթոունը պատրաստվում է թողարկել իր հուշագրությունները

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Շերոն Սթոունը 2021թ.-ի մարտին կթողարկի իր հուշագրությունները: Գրքում նա կպատմի իր կյանքի, կարիերայի մասին և կկիսվի իր կյանքի տարբեր շրջանների ամենաանձնական հուշերով, հաղորդում է Lenta.ru-ն:
«Ես սովորեցի ներել աններելին: Հույս ունեմ, որ երբ կիսվեմ իմ ճամփորձդությամբ, դուք նույնպես կսովորեք նույնն անել»,- գրել է 62-ամյա դերասանուհին Twitter-ի իր էջում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, «The Beauty of Living Twice» («Երկու անգամ ապրելու գեղեցկությունը») անվամբ գրքում Սթոունը պատմում է Փենսիլվանիայում անցած իր ծանր մանկության, հայտնի ֆիլմերում իր աշխատանքի, երկու ամուսնությունների, 2001թ.-ին իր տարած ինսուլտի, ինչպես նաև հասարակական գործունեության մասին:
«Սթոունը գրքի էջերին կարծիքներով է փոխանակվում Սթոունի հետ, ով հայտնվում էր թերթերի վերնագրերում իր ողջ կարիերայի ընթացքում. Նա խիզախ է, անկեղծ և ազնիվ»,- մեջբերում է հրատարակությունը: -0-