Կոբի Բրայանտի օդաչուի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութ չի հայտնաբերվել․ հրապարակվել է դիահերձման մասին զեկույցը

16.05.2020, 20:17
Կոբի Բրայանտի օդաչուի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութ չի հայտնաբերվել․ հրապարակվել է դիահերձման մասին զեկույցը
Կոբի Բրայանտի օդաչուի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութ չի հայտնաբերվել․ հրապարակվել է դիահերձման մասին զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Լոս Անջելեսի շրջանի քրեական վարչությունը հրապարակել է հունվարի 26-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի, նրա 13-ամյա դուստր Ջիանայի և ևս յոթ մարդու դիահերձման մասին զեկույցը, գրում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ 41–ամյա Կոբի Բրայանտն ու նրա 13–ամյա դուստրը` Ջիաննան, մահացել են հունվարի 26–ին։ Ուղղաթիռը, որում եղել են բասկետբոլիստն ու նրա դուստրը, բախվել է ժայռի։ Ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ տեղում մահացել են։ 

Загружается новость ... "Лево"
Դիահերձման արդյունքների համաձայն՝ զոհերի մահը վրա է հասել գրեթե միանգամից, երբ ուղղաթիռն ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին։ 

Ըստ քրեական վարչության հրապարակած եզրակացության՝ ազգությամբ հայ օդաչու Արա Զոբայանի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութ չի հայտնաբերվել։ 

Ամբողջական զեկույցը զբաղեցնում է 180 էջ, որոնցից 17 էջը Կոբի Բրայանտի մասին է։ Դրանում նշվում է, որ նրա գրեթե ամբողջ մարմինը վնասված է եղել։

Ջիանայի մասին հաշվետվության մեջ նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է բասկետբոլային վերնաշապիկ՝ մեջքի վրա նրա՝ թիվ 2 համարով։ 

Բրայանթն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոսի է արժանացել: Բասկետբոլիստն իր մարզական կարիերան ավարտել է 2016 թվականին: -0-