ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Չինաստանում վայրի փղերի խումբը մտել է Յույնան նահանգի գյուղերից մեկը՝ ուտելիքի փնտրտուքներով, սակայն փոխարենը ավելի լավ բան են գտել։ Կենդանիները գինի են հայտնաբերել և ամբողջը խմել, որից հետո պառկել են և քնել թեյի դաշտում:
Ինչպես հայտնում է «
Կորեսպոնդենտ»-ը, փղերը 14-ն են եղել: Նրանց հաջողվել է 30 կգ եգիպտացորենի գինի գտնել:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ուտելիքի փնտրտուքներով փղերը վնասել են մարդկանց տները:-0-