Air Baltic-ը կսկսի չվերթեր իրականացնել դեպի Երևան

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Air Baltic ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Երևան 2021 թվականի հունիսից: Այս մասին ասվում է Business Traveller կայքում:
Դեպի Երևան ուղղության հետ միասին ավիաընկերությունը սկսում է թռիչքներ դեպի Մանչեսթեր (Մեծ Բրիտանիա), Եկատերինբուրգ (Ռուսաստան), Բերգեն և Տրոնդհայմ (Նորվեգիա):
Air Baltic- ը Լատվիայի ազգային ավիաընկերություն է, որն ապահովում է ուղևորա և բեռնափոխադրումներ: Գլխավոր գրասենյակը տեղակայված է Ռիգայում: Այն ունի երեք հիմնական օդանավակայան՝ Ռիգայի միջազգային օդանավակայան (հիմնական) և երկու լրացուցիչ՝ Վիլնյուսի միջազգային օդանավակայանը Լիտվայում և Տալլինի Լենարտ Մերիի անվան օդանավակայանը Էստոնիայում: Ընկերության օդային նավատորմը ներկայումս ներառում է 38 ինքնաթիռ: -0-