Ուիլ Սմիթի կինն առաջին անգամ մեկնաբանել է «Օսկարի» ժամանակ տեղի ունեցած միջադեպը
01.04.2022,
12:20
Ուիլ Սմիթի կինն առաջին անգամ մեկնաբանել է «Օսկարի» ժամանակ տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո Ուիլ Սմիթի ընտանիքը դարձել է վերջին ժամանակների ամենաքննարկվող ընտանիքներից մեկը, գրում է People Talk-ը։
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության արարողության ժամանակ դերասանը ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին, քանի որ վերջինս անհաջող կատակ է արել Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի մասին, ով տառապում է ալոպեցիայով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջադեպից հետո «Օսկարի» բաղձալի արձանիկը կարող է հետ կանչվել Սմիթից։ Ջադան էլ փորձել է պաշտպանել ամուսնուն:
«Եկել է բժշկվելու ժամանակը. Ես այստեղ եմ դրա համար», - նման խոսուն գրառում է տեղադրել Փինքեթ Սմիթը իր բլոգում:
Ի դեպ, շատ նման մեջբերում է հայտնվել նրանց դստեր՝ Ուիլոյի էջում. «Գիտե՞ք, թե ով է հիմա ամենադժվար իրավիճակում: Բառացիորեն բոլորս։ Այնպես որ, պարզապես ավելի բարի եղեք»,- գրել է նա։
Դերասանի արարքը հանրությանը բաժանեց երկու ճամբարի. ոմանք այն համարում էին տեղին, իսկ ոմանք էլ քննադատում են Սմիթին։ Օրինակ Ջիմ Քերին և Զոի Քրավիցը քննադատել են դերասանին։
Իսկ Քրիս Ռոքը կտրականապես հրաժարվել է Սմիթի դեմ հայց ներկայացնել։ Այդուհանդերձ Ամերիկյան կինոակադեմիան հետաքննում է միջադեպը։-0-