Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկարի» հաղորդավարին կնոջ հասցեին հնչած կոպիտ կատակի համար (ՎԻԴԵՈ)
10:27
28 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթը հարվածել է դերասան և կատակերգու Քրիս Ռոքին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, որը հեռարձակվել է ABC հեռուստաալիքով:
Ռոքը ներկայացնում էր «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հավակնորդներին, գրում է ՏԱՍՍ-ը: Ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի «զարմանալի, շատ կարճ սանրվածքի» մասին: Նշենք, որ Ջադան վերջին շրջանում տառապում է ալոպեցիայից, որը աուտոիմունային հիվանդություն է և հանգեցնում է մազաթափության: Վերջերս Ջադան հայտարարել է, որ դա այլևս չի թաքցնելու: Կատակից հետո Սմիթը բարձրացել է բեմ և հարվածել Ռոքի դեմքին, հետո վերադարձել է իր տեղը, բայց ևս մի քանի խոսք է ասել Ռոքի հասցեին: Այդ պահին հեռարձակման ձայնն անջատվել է, և Սմիթի խոսքերը չեն լսվել: Դրանից հետո Ռոքն ասել է. «Սա հեռուստատեսության պատմության մեծագույն գիշերն է»:
Ավելի ուշ Սմիթը, ով բեմ է բարձրացել «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» ստանալու համար, հուզվել է, ներողություն խնդրել և նշել, որ կյանքում կարևոր է պաշտպանել ընտանիքին, ինչպես դա արել է իր կերպարը «Ռիչարդ արքան» ֆիլմում՝ Ռիչարդ Ուիլյամսը՝ Սերենա և Վինուս Ուիլյամսների հայրը:
«Բայց այս աշխատանքի ժամանակ դու պետք է համբերես, երբ մարդիկ անհարգալից են խոսում քո մասին, ժպտաս և ասես, որ ամեն ինչ լավ է», - ավելացրել է Ուիլը:
«Ուզում եմ լինել բարության և հոգատարության պատվիրակը և ներողություն խնդրել ակադեմիայից և մնացած բոլոր հավակնորդներից», - ասել է Սմիթը:-0-
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը