Wildberries–ում ապրանք վերադարձնելն ավելի հեշտ կլինի․ նոր գործիք է ներդրվում
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Wildberries և Russ համատեղ ընկերությունը շուտով մարքեթփլեյսի օգտատերերին հնարավորություն կտա վերադարձնել ապրանքները՝ օգտագործելով QR կոդ, ինչը թույլ կտա վերադարձը մշակել պատվերի տրամադրման ցանկացած կետում:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, վերադարձ ձևակերպելու համար գնորդը պետք է Wildberries բջջային հավելվածի «Գնումներ» բաժնում ընտրի ապրանքը, այնուհետև սեղմի «Վերադարձնել ապրանքը» կոճակը և գեներացված QR կոդը ցույց տա պատվերների տրամադրման կետի աշխատակցին։
Wildberries-ը խոստացել է, որ QR կոդերի ստեղծման գործիքը շուտով հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար, սակայն առայժմ այն կհայտնվի աստիճանաբար։
Ընկերությունը վստահ է, որ նորամուծությունը կհեշտացնի վերադարձի ընթացակարգը ինչպես հաճախորդների, այնպես էլ պատվերների տրամադրման կետերի աշխատակիցների համար՝ կրճատելով հարցումների մշակման ժամանակը և վերացնելով ձեռքով իրականացվող բարդ գործընթացները։