410.74
4.03
387.71
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես են ախտահարվում թոքերը COVID-19–ի ժամանակ. գիտնականների նոր բացահայտումը

14:47
03 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի (NEIDL), Ռեգեներատիվ բժշկության կենտրոնի (CReM) և Ցանցային համակարգային կենսաբանության կենտրոնի (CNSB) հետազոտողները ներկայացրել են կորոնավիրուսով հիվանդ մարդու թոքերում տեղի ունեցող պաթոգեն պրոցեսների պատկերը։

Գիտական աշխատությունը հրապարակվել է Molecular Cell ամսագրում, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Phys.org–ին։

Գիտնականներն ուսումնասիրել են թոքերի ալվեոլյար բջիջները վարակից 1–24 ժամվա ընթացքում, որպեսզի հասկանան, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում թոքերի բջիջներում SARS-CoV-2–ով վարակվելուց 1,3 և 6 ժամ հետո, ինչպես նաև ինչ փոփոխություններ են տեղի ունենում վարակվելուց 24 ժամ անց։ Բոլոր փոփոխությունները համեմատել են չախտահարված բջիջների հետ։

Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2–ն արդեն մեկ ժամ հետո ախտահարված թոքերում առաջացնում է անոմալ փոփոխություններ սպիտակուցների ֆոսֆորացման մոդիֆիկացիայում։ Այն կարևոր դեր է խաղում օրգանիզմի առողջ բջիջների ներսում սպիտակուցների կարգավորման հարցում և խիստ կարգավորվող պրոցես է։ Այդ փոփոխություններն օգնում են վիրուսին բազմապատկվել և քայքայել բջիջները, ինչը վերջնական արդյունքում հանգեցնում է թոքերի լայնածավալ ախտահարման։

Գիտնականների խոսքերով, երբ SARS-CoV-2–ը հայտնվում է թոքերում, այն սկսում է օգտագործել ախտահարված բջիջների ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են նորմալ աճի և կենսագործունեության համար համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով