419.81
5.61
393.6
+4
Եղանակը Երևանում
Հայ

Անսպասելի վտանգ. գիշերը նույնիսկ ամենաթույլ լույսը վնասում է ուղեղին

16:27
07 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արևմտյան Վիրջինիայի համալսարանի նյարդակենսաբանները պնդում են, որ հիվանդանոցներին բնորոշ սպիտակ լույսը կապված է բորբոքման, ուղեղի բջիջների մահվան և սրտի խնդիրներով պացիենտների մահվան բարձր ռիսկի հետ:

Ինչպես նշում է Вести.медицина պարբերականը, մարդիկ հաճախ չեն քնում լրիվ մթության մեջ, սովորաբար ննջասենյակ է ներթափանցում մի փոքր լույս պատուհանից կամ գիշերային լապտերից: Եվ առավել ևս, հիվանդասենյակները երբեք ամբողջապես խավարի մեջ չեն ընկղմվում, ինչն էլ կարող է շատ վտանգավոր լինել առավել ծանր հիվանդների համար:

Գիտնականները վերստեղծել են սրտի կանգ կենդանիների վրա, որ իմիտացնեն սրտի հիվանդություններ: Այնուհետև դրանք բաժանվել են երեք խմբերի, որոնք քնել են, համապատասխանաբար, խամրած սպիտակ լույսի, խամրած կարմիր լույսի ներքո և մթության մեջ:

Загружается новость ... "Лево"

Սպիտակ լույսի ազդեցությունը գիշերն առաջացրել է մի շարք ոչ բարենպաստ հետևանքներ: Եվ այս արդյունքը կարելի է տեսնել արդեն իսկ մեկ թույլ լուսավորված գիշերից հետո: Այս բոլոր տհաճ հետևանքներից խուսափել են գիշերը մթության կամ կարմիր լույսի ներքո քնած կենդանիները:

Մասնագետները փորձել են ստուգել սա նաև մարդկանց վրա: Չորս գիշեր անընդմեջ նրանք սրտի խնդիրներով հոսպիտալացված պացիենտներին տվել են հատուկ ակնոցներ նարնջագույն ոսպնյակներով, որոնք ֆիլտրում են կապույտ գույնը` այս ակնոցները բոլոր առարկաներին տաք երանգներ են հաղորդում: Մյուս խմբի պացիենտները դրել են թափանցիկ ոսպնյակներով ակնոցներ, որոնցով անցնում է սպիտակ լույսի ողջ սպեկտրը` ներառյալ կապույտ երանգները:

Մարդկանց մոտ սպիտակ լույսից առաջացած բորբոքումը դրսևորվել է ողջ ծավալով: Գիտնականների կարծիքով, սպիտակ լույսի խնդիրն իրականում կապույտ երկարալիքային լույսի խնդիրն է, որը խախտում է մարդու ցիրկադային ռիթմերը:

Նորման այն է, որ մարդիկ այսպիսի գույն պետք է տեսնեն միայն արթնանալով և դիմավորելով առավոտը, բայց փաստացի այն դիտվում է ողջ օրը: Պատահական չէ, որ գիշերային կապույտ գունը հաճախ են կապում ճարպակալման, նյութափոխանակության խախտման և դեպրեսիայի հետ:

Հենց այդ պատճառով է, որ կարմիր կամ նարնջագույն ոսպնյակներով ակնոցները լուծում են խնդիրը: Այսպիսի ակնոցները կարող են մատչելի և
պրակտիկ տարբերակ լինել ուղեղի ֆունկցիան պահպանելու համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:34
14 Դեկտեմբերի 2022
Երկշաբաթյա դիետա. 10 կգ նիհարելու պարզ միջոց
Ներկայացնում ենք երկու շաբաթ տևողությամբ դիետա, որի միջոցով հնարավոր է նիհարել 10 կիլոգրամ
12:11
07 Դեկտեմբերի 2022
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը (ՖՈՏՈ)
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը. ՖՈՏՈ
16:47
30 Նոյեմբերի 2022
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
15:59
10 Նոյեմբերի 2022
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից
15:31
01 Նոյեմբերի 2022
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին. ՎԻԴԵՈ
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին