+16
Եղանակը Երևանում
Հայ

5 կարևոր մթերք կնոջ առողջության համար

20:47
30 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կնոջ օրգանիզմը տղամարդու օրգանիզմից տարբերվում է շատ ավելի, քան ընդունված է կարծել: Իրականում կանանց և տղամարդկանց լավ ինքնազգացողության համար տարբեր վիտամիններ և սննդարար նյութեր են պետք, այնպես որ ամբողջ ընտանիքի սննդակարգի ծրագրումը պետք է գիտակցված լինի:

Ահա այն մթերքների հնգյակը, որոնք պետք է լինեն կնոջ սննդակարգում, գրում է vesti.ru-ն:

Յուղոտ ձուկ

еда, рыбо

«Բանն օմեգա 3 ճարպաթթուներն են»,- ասում է Health.com-ից Էնդրյու Վեյլը (Andrew Weil), բացատրելով, թե ինչու ճարպոտ ձուկը, հատկապես, սաղմոնը պետք է լինի կնոջ սննդակարգում: Բացի առողջության համար ակնհայտ բոնուսներից, օմեգա 3-ը D վիտամինի համադրությամբ բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում դեպրեսիայի ախտանիշերը, իջեցնում Ալցհայմերի հիվանդության ռիսկը և նպաստում հղիության նորմալ ընթացքին:

Որքան է պետք. Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի տվյալներով (American Heart Association), կանայք շաբաթական պետք է ուտեն ոչ պակաս քան մեկ-երկու բաժին ճարպոտ ձուկ: Ընդ որում, ինչպես նշում են բժիշկները, պահածոյացված ձուկն ունի նույն առավելությունները, ինչ թարմը:

Վարսակափաթիլ

овсянка, зерна, зерно

«Վարսակ, սըր», - այս արտահայտությունն արժե նկատի ունենալ, նույնիսկ եթե ձեր ազգանունը Բասքերվիլ չէ: Վարսակափաթիլները նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը լուծվող և չլուծվող բջջանյութի պարունակության հաշվին, որը երկարացնում է հագեցվածության զգացումը: Դրանք անփոխարինելի են նրանց համար, ովքեր որոշել են ազատվել ավելորդ քաշից: 

Որքան է պետք. Լավագույն տարբերակն ամեն օր նախաճաշին ուտելն է: Եթե շիլան ձանձրալի է ձեզ թվում, ապա կարող եք դրան ավելացնել հատապտուղներ և ընկույզ` կրկնակի օգուտը կապահովեք:

Բրոկկոլի

брокколи

Այս կանաչ բանջարեղենը ճիշտ սննդակարգի սուպերաստղն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ բրոկոլիում պարունակվող քիմիական նյութերն ընդունակ են կանխել կրծքագեղձի քաղցկեղը: Բացի այդ, բրոկոլին հարուստ է А և С վիտամիններով, որոնք կարևոր են իմունիտետի և նյութափոխանակության համար: 

Որքան է պետք. Շաբաթական 200-300 գրամ թարմ կամ սառեցված կաղամբը թույլ կտան ձեզ ստանալ այս բանջարեղենից բոլոր հնարավոր բոնուսները: 

Ընկույզ 

грецкие орехи
Ընկույզը պարունակում է սպիտակուց, բջջանյութ, վիտամիններ, հանքային նյութեր, օմեգա 3 ճարպաթթուներ` այն ամենը, ինչ անհրաժեշտ է կնոջ օրգանիզմին:

Օրական մի քանի ընկույզը կարող է նվազեցնել վատ խոլեստերինը, միաժամանակ բարելավել լավ խոլեստերինի մակարդակը, լավացնել ուղեղի գործունեությունը, լավ ազդեցություն ունենալ քնի վրա: 

Որքան է պետք. Օրական նույնիսկ մեկ-երկու ընկույզը բավարար է: Բայց սննդաբանները խորհուրդ են տալիս ունենալ ձեռքի տակ ընկույզներով փաթեթ, որպեսզի միջանկյալ սննդի ընդունումն ապահովված և օգտակար լինի:

Մուգ շոկոլադ

шоколад

Առողջության համար չափազանց կարևոր հակաօքսիդանտներով հարուստ մուգ շոկոլադը նվազեցնում է ինսուլտի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Պարունակում է նաև մագնեզիում, պղինձ, ցինկ և ֆոսֆոր: Մուգ շոկոլադը խոնավեցնում է մաշկը ներսից, նվազեցնում է արյան ճնշումը և օգնում կենտրոնանալ, երբ դա անհրաժեշտ է: Եվ, բացի դրանից, բարձրացնում է տրամադրությունը:

Որքան է պետք. մեկ-երկու կտորն օրական բավարար է, բայց հետևեք, որ սալիկը պարունակի ոչ պակաս, քան 70 տոկոս կակաո: -0- մեկ-երկու կտորն օրական բավարար է, բայց հետևեք, որ սալիկը պարունակի ոչ պակաս, քան 70 տոկոս կակաո: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
26 Մայիսի 2022
Ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել. ելակի ազդեցությունն օրգանիզմի վրա
Ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել. ելակի ազդեցությունն օրգանիզմի վրա
11:56
20 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
16:07
19 Մայիսի 2022
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
10:35
13 Մայիսի 2022
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը. ՖՈՏՈ
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ
10:51
05 Մայիսի 2022
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Քաշի նվազեցման խնդիրը միշտ արդիական է, շատ աղջիկներ և կանայք անընդհատ փորձում են տարբեր սննդակարգեր` ցանկալի արդյունքի հասնելու համար
14:25
29 Ապրիլի 2022
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է
16:06
28 Ապրիլի 2022
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
11:10
26 Ապրիլի 2022
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը