4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ

22.06.2019, 18:25
Ներկայացնում ենք 4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ։
4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Տապակած կարտոֆիլը բավականին ծանր կերակրատեսակ է մարսողության համար։ Տապակած կարտոֆիլի օգտագործումը որոշ մթերքների հետ միասին կարող է վնասել ձեր օրգանիզմին, գրում է medikforum.ru–ն։

Մեծ Բրիտանիայի Սննդային չափորոշիչների գործակալության (FSA) մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ հացն ու կարտոֆիլը պետք է տապակել մինչև կեղևը դառնա ոսկեգույն, այլ ոչ թե շագանակագույն, դա թույլ կտա խուսափել ակրիլամիդի առաջացումից, որն առաջանում է լավ տապակած մթերքի վրա։ Կենդանիների վրա անցկացված գիտափորձերը հաստատել են, որ ակրիլամիդը վնասում է ԴՆԹ–ն ու հանգեցնում քաղցկեղային ուռուցքների առաջացման։

Դիետոլոգներն իրենց հերթին նշում են, որ տապակած կարտոֆիլը պարունակում է մեծ քանակի ածխաջրեր և ճարպ, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն է մարսողական համակարգի համար։ Փոձագետների կարծիքով, տապակած կարտոֆիլը վնասակար է օգտագործել մսի, լոլիկի, ալկոհոլի և հացի հետ։ 

Միս

 - рис.1

Օգտագործելով տապակած կարտոֆիլը մսի հետ` օրգանիզմը ստիպված է լինում մարսել միանգամից և′ սպիտակուց, և′ ածխաջրեր, և′ ճարպ։ Մարսողական համակարգի համար այս ամենը բավականին բարդ է, կարող են առաջանալ խցանումներ և խանգարումներ աղիներում։

Լոլիկ

 - рис.2

Պետք է հիշել, որ օսլան չի համադրվում թթու մթերքների հետ, քանի որ դրանք խանգարում են օսլայի յուրացմանը։ Ուտելով կարտոֆիլը լոլիկի հետ` կարելի է ստանալ մարսողության հետ կապված խնդիրներ։

Ալկոհոլ

 - рис.3

Տապակած կարտոֆիլն ու ալկոհոլը կրկնակի ծանրաբեռնվածություն է երիկամների վրա։ Նման համադրության դեպքում օրգանիզմն ավելի շատ է պահում հեղուկը հյուսվածքներում։

Հաց

 - рис.4

Կարտոֆիլի ու հացի օգտագործման հետևանքով ձեր օրգանիզմում կհայտնվի կոնցենտրացված օսլայի չափազանց մեծ քանակ։ Ստամոքսն այդ ամենը մարսելու համար պետք է ավելացնի թթվանյութի առաջացումը, ինչը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը։–0–