3 հայտնի հայ աստղեր հանդես են եկել ինքնատիպ նախաձեռնությամբ Սենատում Ցեղասպանության բանաձևի ընդունման նախաշեմին

13.12.2019, 11:35

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի -Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունից մեկ ժամ առաջ իր Instagram-ի 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց նահանգի սենատորներին և պահանջել նրանցից կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևին:

«Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է», – ընդգծել է Քարդաշյանն իր գրառման մեջ։

Ի սկզբանե, գրառումը կատարել է հայազգի հայտնի բժիշկ և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը: Նրա օրինակին են հետևել նաև «System of a Down» ռոք խմբի մենակատար և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը ու այլ հայտնի ամերիկահայեր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց 150-րդ բանաձևը, որը, մասնավորապես, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, վկայում ԱՄՆ կառավարության կողմից այս ոճրագործության ճանաչման և հիշատակման մասին, նպաստում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ կրթական ծրագրերին` մեր օրերում նման ոճրագործությունների կրկնումից խուսափելու համար:-0-