427.47
4.3
402.36
+11
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը. ԼՐԱՑՎԱԾ

22:58
12 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հոկտեմբերի 29–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 296 բանաձևի ընդունման օգտին:Բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11–ը։ Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ: 

Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է արգելափակել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը։ Նոյեմբերի 14–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձևը։ Նա իր քայլը բացատրել էր նրանով, որ օրենսդիրները չպետք է փորձեն կրկին գրել պատմությունը։ Հարցն արգելափակելու իրավունքից էր օգտվել նաև Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուն, որի կարծիքով Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը կարող է բարդացնել ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերություններում առկա այլ խնդիրների կարգավորման հարցը։

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:07
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ Պետդուման անժամկետ հետաձգել է ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչումը
ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեության համար Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչումը
19:37
24 Հոկտեմբերի 2023
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար դոլար. գործը դատարանում է
2002-2014 թթ․–ին ատոմակայանի գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար դոլար
14:42
24 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի  հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն
13:45
24 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար
Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար
22:29
23 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը
12:27
23 Հոկտեմբերի 2023
Տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
11:23
23 Հոկտեմբերի 2023
Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր
Երկարօրյա խմբերով մանկապարտեզների ցանկին կարելի է ծանոթանալ քաղաքապետարանում կայքում
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ
13:07
20 Հոկտեմբերի 2023
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
12:44
20 Հոկտեմբերի 2023
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
10:38
20 Հոկտեմբերի 2023
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ