Վերին Լարսում առաջիկա 3 օրը երթևեկը կգործի սահմանափակումներով

06.08.2019, 16:55
Ժամանակավորապես դադարեցվելու է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վերին Լարսով:
Վերին Լարսում առաջիկա 3 օրը երթևեկը կգործի սահմանափակումներով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին նշում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան Facebook-յան էջում:

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:-0-