Ուսանողը մագիստրոսական թեզ է պաշտպանել Քիմ Քարդաշյանի մասին. Քիմն արձագանքել է (ՖՈՏՈ)

11.12.2018, 17:12
«Մեկ տարի լրացուցիչ աշխատանքի, 68 էջի և անքուն գիշերներից հետո ես վերջապես ստացա մագիստրոսի աստիճան», - գրել է ուսանողը:
Ուսանողը մագիստրոսական թեզ է պաշտպանել Քիմ Քարդաշյանի մասին. Քիմն արձագանքել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Արիզոնա նահանգի Հյուսիսային համալսարանի ուսանող Քորդերո ՄաքՄարին մագիստրոսական թեզ է պաշտպանել «Ինչպես է Քիմ Քարդաշյանը փոխել իմ կյանքը» թեմայով:

«Մեկ տարի լրացուցիչ աշխատանքի, 68 էջի և անքուն գիշերներից հետո ես վերջապես ստացա մագիստրոսի աստիճան», - գրել է նա Twitter-ի իր էջում դեկտեմբերի 6-ին:

Այս գրառման մեծ տարածվածությունը գրավել է ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի ուշադրությունը:

«Շնորհավորում եմ: Կարո ՞ ղ եմ ստանալ աշխատանքի կրկնօրինակը», - արձագանքել է Քարդաշյանը-0-

 - рис.1