ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Barry Callebaut շվեյցարական շոկոլադե հսկան Շանհայում քաղաքում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել է «սուտակե» շոկոլադ։
Նորույթն առանձնանում է կարմիր գույնով և անսովոր համ ունի։ Barry Callebaut ընկերությունում հավաստիացնում են, որ շոկոլադը չի պարունակում գունանյութեր, նրա մեջ որևէ հատապտուղ չկա, հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը։
Загружается новость ... "Лево"
Ընկերությունը նաև նշում է, որ նորույթը պատրաստվում է Ruby տեսակի կակաոյի հատիկներից` Բրեմենում գտնվող Յակոբս համալսարանի և Ֆրանսիայում ու Բելգիայում գործող Barry Callebaut–ի հետազոտական կենտրոնների մասնագետների մշակած հատուկ տեխնոլոգիայով։
Ընկերությունից նշում են, որ սա 1930 թ.–ից հետո (1930 թ.–ին Nestle–ն առաջարկեց սպիտակ շոկոլադ) մշակված շոկոլադի առաջին տեսակն է։
Barry Callebaut ընկերությունը զբաղվում է շոկոլադի արտադրությամբ։ Ընկերությունն ունի կակաոյի պլանտացիաներ և մշակման գործարաններ։ Ընկերությունն ունի գործարան նաև Ռուսաստանում։ 2016 թ.–ին ընկերության զուտ շահույթը կազմել է 219 մլն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 13 մլրդ ռուբլի)։–0–