Օդերևութաբանները զգուշացնում են Երևանում և մի շարք մարզերում կանխատեսվող շոգ եղանակի մասին
13.07.2016,
11:08
Հայաստանի մարզերում և Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարզերում և Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով։
Այսպես, Երևանում չորեքշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է +31...+33 աստիճան, իսկ հետագա չորս օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կհասնի +36...+38 աստիճանի։
Օդերևութաբանը ներկայացրեց Հայաստանում ամռան երկու ամիսների կանխատեսումը>>
Շաբաթվա վերջին նույնքան ջերմաստիճան է կանխատեսվում Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում։ Շոգ եղանակ է սպասվում նաև Տավուշի բնակիչներին, որտեղ կանխատեսվում է մինչև +35 աստիճան։
Միաժամանակ Հայաստանի ողջ տարածքում հուլիսի 13–17–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հյուսիս–արևելյան` 2–7 մ/վ արագությամբ։ –0–