ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Երգչուհի Զառան (Զարիֆա Մկոյանը) կիսվել է կնոջ գեղեցկության գաղտնիքներով:
Նա կարծում է, որ յուրաքանչուր տարիքում կինը գեղեցիկ է յուրովի:
«Հիմա ինձ գեղեցկացնում են որդիներս ու բեմը: Երբ բեմ եմ դուրս գալիս, մոռանում եմ բոլոր խնդիրների մասին ու աչքերս փայլում են: Վերջերս կարդացել եմ, որ հենց աչքերն են բացահայտում կնոջ տարիքը: Կարելի է անգամ 50 կամ 70 տարեկանում շատ երիտասարդ տեսք ունենա, իսկ կարելի է 20 տարեկանում էլ հասուն երևալ, քանի որ հենց աչքերն են ցույց տալիս մարդու հոգին...», – գրել է նա իր Instagram–ում:-0-