Բոլոր ժամանակների 10 ամենաօգտակար մթերքները

10.06.2017, 18:00
Այս մթերքներն օգնում են մնալ երիտասարդ և առողջ։
Բոլոր ժամանակների 10 ամենաօգտակար մթերքները
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգների և գաստրոէնտերոլոգների եվրոպական ասոցիացիայի փորձագետները կազմել են մթերքների վարկանիշ, որոնք օգնում են մնալ երիտասարդ և առողջ։

Գիտնականների հաշվի են առել մթերքներում առկա վիտամինները, միկրոտարրերը, հակաօքսիդանտները, ընդ որում այն բիոքիմիական ձևով, որը հեշտությամբ մարսվում է, գրում է kp.ru–ն։

Եվ այսպես...

1.Լոլիկ

 - рис.1

Լոլիկում շատ է ակտիվ հակաօքսիդանտի` լիկոպինի, բջջանյութի և կալիումի պարունակությունը, որոնք օգտակար են սիրտ–անոթային համակարգին։ Լոլիկի հյութը դանդաղորեն իջեցնում է զարկերակային և ներգանգային ճնշումը, այն օգտակար է խմել հիպերտոնիայի և գլաուկոմայի դեպքում։

Ի դեպ, լոլիկը ջերմային մշակումից հետո դառնում է ավելի օգտակար, քան հում վիճակում։

2.Վարսակափաթիլ

 - рис.2

Վարսակափաթիլում շատ են բուսական սպիտակուցները, բջջանյութը, В խմբի վիտամինները։ Ընդամենը մեկ թասիկ վարսակափաթիլի շիլան կարող է նվազեցնել արյան ճնշումը 5–10 միավորով։ Բացի այդ, այն մաքրում է մարսողական համակարգը տոքսիններից։

3. Կիվի

 - рис.3

Կիվին պարունակում է մեծ քանակությամբ А, С և Е վիտամինները։ Կիվիի սերմերը պարունակում են օմեգա–3 ճարպաթթուներ։ Կիվին օգտակար է հոդերի էլաստիկության համար։ Արթրիտ և արթրոզ ունեցող մարդկանց համար օգտակար է ուտել շաբաթական առնվազն երկու կիվի։

4. Խաղող

 - рис.4

Խաղողում շատ են բիոֆլավոնոիդները, որոնք օրգանիզմում դանդաղեցնում են օքսիդացման գործընթացները, դրական են ազդում անոթների վրա, կանխարգելում են թրոմբի առաջացումը։ Բիոֆլավոնոիդները նաև կանխարգելում են չարորակ բջիջների առաջացումը։

5. Ձուկ և ծովամթերք

 - рис.5

Ձուկն ու ծովամթերքը պարունակում են ճարպեր, վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր (օրինակ` ցինկ), որոնք պատասխանատու են մաշկի էլաստիկության և սրտի հաղորդականության համար։

Միաժամանակ ձկներն ու այլ տեսակի ծովամթերքը կուտակում են առողջության համար վտանգավոր սնդիկ և արճիճ, այդ պատճառով կարևոր է, որպեսզի ձկնամթերքը պարտադիր անցնի էկոլոգիական անվտանգության ստուգում։

6. Բրոկկոլի

 - рис.6

Կաղամբի այս տեսակը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, կալիում և մագնիում։ Բրոկկոլին հիանալի դիետիկ մթերք է, որն օգտակար է նյութափոխանակության խանգարման դեպքում։

Բրոկկոլին կարելի է մատուցել որպես նախուտեստ կամ եփել գոլորշու վրա։ Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մոտ 200–250 գրամ բրոկկոլի։

7. Ավոկադո

 - рис.7

Ավոկադոն պարունակում է ճարպաթթուներ, որոնք օգնում են արյունատար անոթների թարմացմանը։ Այն պարունակում է նաև ֆերմենտներ, որոնք կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ։

8. Հավկիթ

 - рис.8

Հավկիթը հարուստ է կալցիումով և լեցիտինով, որը կանխարգելում է մաշկի արագ ծերացումը։

9. Սխտոր

 - рис.9

Սխտորը պարունակում է ալիցին, որը նվազեցնում է ճնշումը հիպերտոնիայի դեպքում։ Հայտնի են նաև սխտորի հակաբակտերիալ հատկությունները։

10. Ձիթապտղի ձեթ

 - рис.10

Դեռ Հին Հունաստանում ձիթապտղի ձեթն անվանում էին «հեղուկ ոսկի»։ Ձեթի այս տեսակը պարունակում է մեծ քանակի օլեինաթթու, որը պաշտպանում է օրգանիզմի բջիջներն արտաքին վնասվածքներից և թթվեցման պրոցեսներից։–0–