ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում տեղեկացնում է, որ Արարատյան դաշտի վրա շուրջ 60 օր լճացած մառախուղի թաղանթը միջերկրածովյան ցիկլոնը վերջապես քայքայեց
«Արարատյան դաշտի վրա շուրջ 60 օր լճացած սառը օդի և մառախուղի թաղանթը միջերկրածովյան ցիկլոնը երեկ քայքայեց: Հատուկ շնորհակալություն այդ ցիկլոնին», – մասնավորապես նշել է Սուրենյանը։
Ըստ Հայպետհիդրոմետի, հանրապետության տարածքում առաջիկա հինգ օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3–4 աստիճանով։ Առավել տաք եղանակ է սպասվում մարտի 8–ի ցերեկը Տավուշում, որտեղ կանխատեսվում է +17...+19 աստիճան։
Երևանում կիրակի օրը ցերեկային ժամերին կանխատեսվում է +2...+4 աստիճան, մինչև չորեքշաբթի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` հասնելով +6...+8–ի։
Մարտի 6–8–ը երկրի բոլոր մարզերում կանխատեսվում է պարզ եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում