ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու և այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարեց վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ և ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ, հաղորդում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։
«ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ Արմեն Բադեյանը, «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Ղուկաս Ղուկասյանը Ա. Կարապետյանին հանձնեցին պատվոգրեր և գավաթ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:–0–