Զգուշացեք՝ ՀԴՄ կտրոնները մահացու վտանգավոր են

20.01.2019, 21:15
ՀԴՄ-ի կտրոնները, որոնք պատրաստված են ջերմային թղթից, պարունակում են բիսֆենոլ A:
Զգուշացեք՝ ՀԴՄ կտրոնները մահացու վտանգավոր են
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմեիա/. Իսպանիայի Գրանադայի համալսարանի գիտնականները հայնաբերել են, որ Իսպանիայի, Բրազիլիայի և Ֆրանսիայի գրեթե կեսի ՀԴՄ-ի կտրոնները, որոնք պատրաստված են ջերմային թղթից, պարունակում են բիսֆենոլ A: Բիսֆենոլի և կանանց սեռական էստրոգեն հորմոնի ընդհանրությունը կարող է վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրների և մի շարք օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպես գրում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնում է Gen-ը:

Ըստ գիտնականների, այդ կտրոնները չպետք է դիպչեն ուտելիքին: Խորհրուրդ չի տրվում նաև ճմրթել այն ձեռքի մեջ, պահել և գրառումներ կատարել դրանց վրա: Որոշ կտրոններում գիտնականները հայտնաբերել են անվտանգ համարվող բիսֆենոլ S, որը, ըստ վեջին հետազոտությունների, նույնպես հանգեցնում է հորմոնալ խանգարումների:

Բիսֆենոլ A-ն կապում են էստրոգենի միջուկային ընկալիչի հետ, այն փոխում է որոշ հորմոնների ակտիվությունը: Այն փոխում է նաև ստերոիդաստեղծ ֆերմենտների արտադրությունը և մոդիֆիկացնում է մի շարք ազդանշանային կասկադները: Նշվում է, որ այդ կապը կարող է առաջացնել անպտղություն, ճարպակալում և քաղցկեղ:-0-