420.93
3.99
397.52
+7
Եղանակը Երևանում
Հայ

Որտե՞ղ ենք ապրելու 8 միլիարդ տարի անց

16:42
18 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աստղագետները կազմել են այն գոտիների մոդելը, որտեղ կարող է գտնվել բնակելի մոլորակն աստղերի ծերացման դեպքում։

Վերջին ժամանակներում աստղագետները հարևան աստղերի մոտ մեծ թվով մոլորակային համակարգեր են գտել։ Բնականաբար, հարց է ծագում` կարող է, արդյո՞ք, կյանք գոյություն ունենալ այդ մոլորակներում, գրում է nkj.ru–ն` հղում անելով The Astrophysical Journal–ին։

Վերերկրային կյանքի նպատակաուղղված որոնման համար անհրաժեշտ է ապահովել մոլորակների տեղակայման բնակելի այն գոտիները, որտեղ կարող են դրա առաջացման պայմաններ լինել։ Ենթադրելով, որ երկնային կյանքին նմանվող կյանքի ծագումը կապված է ջրի առկայության հետ, աստղագետները բնակելի գոտի են համարում աստղի շուրջ հատվածը, որտեղ ջուրը մոլորակի մակերևույթին հեղուկ վիճակում է։

Մոլորակային համակարգերը հայտնաբերվել են էվոլյուցիայի տարբեր փուլերում գտնվող տարբեր տարիքի աստղերի շրջակայքում։ Դրանցից հնագույնները մոտ 11 միլիարդ տարեկան են։ Այդքան երկար ժամանակի ընթացքում աստղերի չափերը, ջերմաստիճանը և աստղելի լուսատվությունը զգալիորեն փոխվում են, ինչը հանգեցնում է բնակության գոտիների փոփոխությանն ու տեղակայմանը։

Ոչ ոք չգիտի, թե որ պահին մոլորակի վրա կյանք կառաջանա, այդ պատճառով էլ աստղագետներին հետաքրքիր են ցանկացած տարիքի աստղեր։ Աստղի զանգվածից կախված` էվոլյուցիայի սկզբնական փուլում մոլորակները կարող են բնակելի գոտում գտնվել 200 միլիոնից մինչև 9 միլիարդ տարի։ Օրինակ, մեր Երկիրն այդպիսի գոտում է արդեն 4.6 մլրդ տարի, ինչը բավարար ժամկետն է նրա վրա զարգացած կյանքի առաջացման համար։

Սակայն հետագայում գլխավոր հետևողականության աստղերը չափերով մեծանում են և պակաս ջերմաստիճանի և լուսատվության կարմիր հսկաներ են դառնում։ Այսպես, մեծացած Արեգակը մի քանի միլիարդ տարի անց կկլանի Մերկուրին և Վեներան` վերածելով Երկիրը շիկացած անկենդան քարե գնդի։
Այսպիսի ճակատագիր է սպասում նաև Մարսին։ Բնակելի գոտին միաժամանակ աստղից կհեռանա, և նրանում կհայտնվեն այն մոլորակները, որոնք նախկինում «սառեցված» վիճակում էին լուսատուից մեծ հեռավորության վրա գտնվելու պատճառով։

Այժմ դրանք «կհալչեն» և կյանքի առաջացման համար հնարավորություն կստանան։ Արեգակնային համակարգի համար այսպիսի ճակատագիր է սպասվում Յուպիտերին, Սատուրնին և դրանց արբանյակներին։ Դրանք կարող են տաքության մեջ մնալ մինչև մեկուկես միլիարդ տարի, ինչը բավարար ժամկետ է, որ կյանքի համար պիտանի լինի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին