«Ռուսական գիտության օրեր։ Նանո–, կենսա–, տեղեկատվական, կոգնիտիվ տեխնոլոգիաներ» ցուցահանդես–սեմինար կանցկացվի Երևանում

22.09.2015, 13:17
«Ռուսական գիտության օրեր։ Նանո–, կենսա–, տեղեկատվական, կոգնիտիվ տեխնոլոգիաներ» ցուցահանդես–սեմինար կանցկացվի սեպտեմբերի 24–ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը։  
«Ռուսական գիտության օրեր։ Նանո–, կենսա–, տեղեկատվական, կոգնիտիվ տեխնոլոգիաներ» ցուցահանդես–սեմինար կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռուսական գիտության օրեր։ Նանո–, կենսա–, տեղեկատվական, կոգնիտիվ տեխնոլոգիաներ» ցուցահանդես–սեմինար կանցկացվի սեպտեմբերի 24–ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը։ 

Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը, Մոսկվայի պողպատի և ձուլվածքների պետական ինստիտուտը, Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանը, Հյաաստանի Հանրապետության նորարարությունների և ձեռնարկատիրության ազգային կենտրոնը Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

Ցուցահանդես–սեմինարի շրջանակում կներկայացվեն ռուսական ինստիտուտների, ձեռնարկությունների նոր մշակումները, կանցկացվի երկկողմանի գործակցության ծրագրերի քննարկումներ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության մասնակցությամբ։

Ծրագրվում է սեմինարի անցկացում (ռուս և օտարերկրյա մասնագետների զեկույցներ), ցուցադրության կազմակերպում (նմուշներ, պլանշետներ, մուլտիմեդիոն շնորհանդեսներ, տեղեկատվական գրականություն և գրքույկներ), բանակցությունների անցկացում և գործակցության պայմանագրերի ստորագրում։-0-