«Ճանաչիր Հայաստանը» (Imagine Armenia) խորագրով ֆորումը կանցկացվի Թեհրանում ապրիլի 14-17-ը

08.04.2014, 13:17
«Ճանաչիր Հայաստանը» (Imagine Armenia) խորագրով ֆորումը կանցկացվի  Թեհրանում ապրիլի 14-17-ը, հաղորդվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (UITE) կայքում։
«Ճանաչիր Հայաստանը» (Imagine Armenia) խորագրով ֆորումը կանցկացվի  Թեհրանում ապրիլի 14-17-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ճանաչիր Հայաստանը» (Imagine Armenia) խորագրով ֆորումը կանցկացվի  Թեհրանում ապրիլի 14-17-ը, հաղորդվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (UITE) կայքում։

Միջոցառման շրջանակներում Հայաստանում հաստատված հայրենադարձները կխոսեն Հայաստանի հետ կապեր հաստատելու հնարավորությունների մասին, կներկայացնեն գործող պետական և ոչ պետական կրթական, ճանաչողական ու կամավորական ծրագրերը, կզրուցեն իրենց անձնական փորձառության մասին:

Հիմնական ծրագրից բացի, ԻՏՁՄ-ի ներկայացուցիչները կներկայացնեն Հայաստանում արագ զարգացող ՏՏ ոլորտի ձեռքբերումները, հեռանկարներն ու մասնագիտական հնարավորությունները:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ համայնքի ղեկավար ներկայացուցիչների, երիտասարդական ու ուսանողական միությունների անդամների և ֆորումով հետաքրքրված գործարարների հետ:  

«Ճանաչիր Հայաստանը» (Imagine Armenia) խորագիրը կրող ֆորումը կազմակերպել են Թեհրանում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության հետ համատեղ` սփյուռքի նախարարության աջակցությամբ: --0--