Քնի ժամանակ ուղեղը «վերանորոգվում է». գիտնականներ

26.10.2019, 14:31
Մարդու ուղողում քնած ժամանակ վերականգնման գործընթացներ են կատարվում
Քնի ժամանակ ուղեղը «վերանորոգվում է». գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու ուղողում քնած ժամանակ վերականգնման գործընթացներ են կատարվում, հայտնում է life.ru-ն` հղում անելով Nature Neuroscience-ին:

Հաղորդվում է, որ «վերանորոգումն» իրականացնում է միկրոգլիան` հատուկ օգնող բջիջներ կենտրոնական նյարդային համակարգում, դրանք մոտ 8-10 անգամ ավելի են, քան նեյրոնները: Դրանք կլանում և մարսում են բակտերիաները, մեռած բջիջները` դրանով իսկ մաքրելով ուղեղը և վերականգնելով վնասված հատվածները:

ԱՄՆ-ի Ռոչեսթերի համալսարանում պարզել են, որ այդ օգտակար պրոցեսներն ուղեղում հիմնականում կատարվում են քնի ժամանակ: Դա պարզել են կրծողների հետ գիտափորձից հետո: Մկներին տվել են նորադրենալին` նյութ, որն արտադրվում է օրգանիզմում արթմնի վիճակում, քնածի օրգանիզմում այն շատ քիչ է:

Պարզվել է, որ դրա պատճառով մկների մոտ միկրոգլիան դադարել է աշխատել ինչպես հարկն է: Դա նշանակում է, որ նյարդային համակարգը պաշտպանական ֆունկցիա է գործարկում: Հետազոտողների խոսքով, դա մի անջատիչ է, որն աշխատում է միայն մարդու քնելուց հետո: Համապատասխանաբար, արթնանալուց հետո մեխանիզմն անջատվում է:

Գիտնականների խոսքով, միկրոգլիան քնի մեջ օգնում է հաղթահարել ինսուլտի հետևանքները: Բացի այդ, դրա սխալ աշխատանքի հետևանքով կարող են զարգանալ շիզոֆրենիա, աուտիզմ, թուլամտություն, ինչպես նաև Պարկինսոնի հիվանդություն: -0-